Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու առթիվ

am ru
Medvedewe shnorhavorel e Serzh Sargsyanin, HH varch`apet entrvelow arht`iv_55975

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին շնորհավորել Է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

«Համոզված եմ, որ նոր պաշտոնում դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի զարգացմանը, տարբեր բնագավառներում հեռանկարային համատեղ նախագծերի առաջմղմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը»,-նշել Է ՌԴ կառավարության ղեկավարը:

«Դա լիովին համապատասխանում Է Ռուսաստանի եւ Հայաստանի շահերին»,-նշել Է նա: Մեդվեդեւը նաեւ կարեւորել Է Սերժ Սարգսյանի անձնական ավանդը «բարեկամական, գործընկերային ու դաշնակցային հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ»:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ