Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեխի գողից, մինչև պետական հանցագործ՝ պետք է պատժվի. Աշոտ Ադամյան

am
Mekhi goghits`, minch`ew petakan hants`agorts, petk` e patzhvi. Ashot Adamyan_87231

  ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսն իրենց բողոքի ակցիայով ձախողած ցուցարարների շարքում էր նաև դերասան Աշոտ Ադամյանը, որն հայտարարեց. <<Եթե խոսում ենք մարդու իրավունքի մասին` բոլորս ենք լինելու պատասխանատու:   Բայց ինչ-որ մեկը կասկածում է՞, որ մեր արդարադատությունն անկախ չէ: Համակարգն արեց հնարավորը՝ մարդասպանին փրկելու համար: Բայց դեռ չի ավարատվել գործընթացը: Հույսը չի կորել, դեռ կա Վճռաբեկ դատարան: Թող գնա արդար դատ ու դատաստան>>:

Հարցին, թե ինչո՞վ է  պայմանավորված իր ներկայությունը չկայացած ասուլիսի սրահում` Աշոտ Ադամյանն ասաց.

<<Ունեմ անձնական պահանջ. արդարադատության առաջ կանգնած ցանկացած հանցագործ` սկսած մեխի գողից, մինչև պետական հանցագործություն կատարած անձ պետք է պատժվի:  Հակառակ դեպքում, այնպիսի երկիր, ուր որևէ մեկը պատասխան  չի տալիս՝ ինձ պետք չէ>>:

 Ի դեպ, տեղեկացնենք, որ դերասան Աշոտ Ադամյանն արդեն մեկ տարի է, որ Հայաստանից հեռացել ու  բնակվում է արտերկրում:

 

 

 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ