Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Մեկնարկում է Ծաղկաձոր Օփեն շախմատի միջազգային մրցաշարը

am ru
Meknarkowm e Tsaghkadzor Op`en shakhmati mijazgayin mrts`ashare_32005

Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը Ծաղկաձորում կընթանա «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը կանցկացվի A և B խմբերով (շվեյցարական մրցակարգ, ինը տուր):

 

A խմբում հանդես կգա 69 շախմատիստ, B-ում՝ 86, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 

Մրցաշարին կմասնակցի 17 երկրի ներկայացուցիչ՝ այդ թվում 23 միջազգային գրոսմայստեր և նույնքան միջազգային վարպետ:

 

Նոյեմբերի 22-ին կայացած բացման արարողության օրն անցկացվել է կայծակնային մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին:

 

Մրցաշարում հանդես է եկել 14 երկրի 200 շախմատիստ: Հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Արման Փաշիկյանը՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր:

 

Նույնքան միավոր ունեցել են ևս երեք շախմատիստներ, նրանց թվում՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրել է երրորդ տեղը:

 

Կանանցից լավագույն արդյունք է ցույց տվել Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը (7 միավոր, 33-րդ տեղ):

 

Այսօր կկայանան առաջին տուրի պարտիաները:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ