Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեկնարկում է ամառային զորակոչը

am
Meknarkowm e amarhayin zorakoch`e_58599

ՀՀ կառավարությունն այսօր կորոշի հայտարարել 2018 թվականի մայիս-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին  լրանում  է մինչեւ 2018 թվականի  հունիսի 30-ը ներառյալ,  ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Զուգահեռ կիրականացվի օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողների զորացրում:

 

Զորակոչի համար ձեւավորվել են հանրապետա­կան զորակոչային հանձնաժողով, կենտրոնական բժշկական հանձնաժողով:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ