Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Մենք համարժեք ենք լինելու իրավիճակին. ՀՀ վարչապետ

am en ru
Menk` hamarzhek` enk` linelow iravichakin. HH varch`apet_81127

Հայաստանի գործողությունները համարժեք են լինելու Ադրբեջանի հռետորաբանությանը: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա ավարտական միջոցառմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարծում ենք, որ խաղաղ, բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է ու հնարավոր, բայց ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք սրտի, Ադրբեջանն իր գործողություններով և իր հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը և հնարավորությունը, ու մենք համարժեք ենք լինելու իրավիճակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը:

Վարչապետի խոսքով` այս հարցի շուրջ որևէ դիրքորոշում կարծրացած չէ, եթե Ադրբեջանը վերանայի իր մոտեցումն ու նպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը, այդ դեպքում հայկական կողմը ևս համապատասխան ու համարժեք քայլեր կձեռնարկի: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում Արցախի անունից բանակցելուն, ապա այս հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանի տեսակետը չի փոխվել:

«Մենք կարևոր ենք համարում Արցախի ներգրավումը բանակցային գործընթացում։ Ես կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել ԱՀ անունից, որովհետև Արցախն ունի դրա համար ընտրված պաշտոնյաներ ու կառույցներ: Մենք պատրաստ ենք բանակցությունների ու նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` Ադրբեջանին ուղղված կոշտ հայտարարություններին, վարչապետը նշեց, որ դա նախարարի պարտականությունն է:

«Դավիթ Տոնոյանը շատ ճիշտ է արել: Նրա աշխատանքն է այդպիսի հայտարարություններ ոչ միայն անելը, այլև այդ հայտարարությունների բովանդակությունն անհրաժեշտության դեպքում ապահովելը»,- նշեց ՀՀ վարչապետը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ