Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան

am
Menk` patrast enk` azgovi jakhjakhich` hakaharvats talow Adrbejani ts`ankats`ats sadrank`i, bayts` menk` naew paterazm ch`enk` owzowm. Nikol P`ashinyan_88135

  Հայաստանի Հանրապետության  հրապարակում հրավիրված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Արցախյան հարցի լուծման մասին:

<<Մարդիկ կան,  փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են առնում, վարձու պրոֆիլներ են բացում, որ հայտարարեն՝ Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնո՞ւմ եք, ես Ղարաբաղի հարցով դեռ մի բան չեմ բանակցել, նրանք ասում են՝ եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, այլ բանի շուրջ չեն բանակցել:

Տո, ա'յ երկիր թալանածներ, ա'յ, բանակ թալանածներ, ա'յ, զինվորին թալանածներ, ա'յ, սերմացու գողացող մկներ..

Ես ասել եմ, որ պատրաստ եմ ԼՂ հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի Հանրապետության անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը>>:

Ապա դիմեց ժողովրդին, ասելով՝ <<Հաստատե՛ք իմ ասածը, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք նաև պատերազմ չենք ուզում: Մենք պատրաստ ենք, իսկապես, խաղաղ բանակցությունների: Պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման:

   Բայց նա, ով փորձում է ինձ վրա որևէ կասկած գցել, չեն հասկանում, որ ԼՂ հարցի լուծող-չլուծողը  կառավարությունը չէ, ժողովուրդն է:

   Եթե բանակցային ընթացքում կլինի կարգավորման մեկ տարբերակ, որին ես ինքս կհավատամ, ու կհամարեմ, որ դա լավ տարբերակ է,՝որևէ մեկը թող չմտածի,  որ ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ, կամ որևէ գործողություն կանեմ: Երբ իմանամ, տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ կարելի է խոսել, կգամ, կկանգնեմ այստեղ ու մանրամասնորեն կներակայացնեմ, և դուք կորոշեք, մենք՝ գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում:  Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, ու սրանում որևէ կասկած չի կարող լինել>>,-հայտարարեց Փաշինյանը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ