Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Մեր ընդհանուր նպատակը Հայաստանն է ու Արցախը, սա է հայության փոխգործակցության բանաձևը. Նիկոլ Փաշինյան

am
Mer endhanowr npatake Hayastann e ow Arts`akhe, sa e  hayowt`yan p`okhgortsakts`owt`yan banadzewe. Nikol P`ashinyan  _98303

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում Ֆրանսիայի մայրաքաղաքի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստան-սփյուռք հարաբերությունների ավելի ակտիվացմանը, տարբեր երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայրենադարձության հնարավորություններին:

   Վերջինիս հետ կապված Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող յուրաքանչյուր ընտանիքում անընդհատ այդ թեման պետք է հնչի: Կապ չունի՝ ներկաներից քանիսը երբ կվերադառնան, եթե վերադառնան՝ շատ լավ, եթե նրանց երեխաները վերադառնան՝ շատ լավ, եթե երեխաները չէ, թոռները վերադառնան՝ լավ, կարևորը՝ ձևակերպվի, որ ամեն հայի նպատակն ի վերջո Հայաստան վերադարձն է: Եվ այդ վերադարձի գաղափարը պետք  է լինի մեր ինքնության, երեխաների դաստիարակության մի մասը, մնացածն ինքն իրեն կստացվի: Կարևորը՝ որ դա լինի երազանք»:

 Աա նկատել է. «Անընդհատ տարբեր հայկական համայնքներից հնչում են ազդակներ, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի կառավարությունը Սփյուռքի կյանքի կազմակերպումը եւ հարաբերությունները Սփյուռքի հետ, Սփյուռքի կազմակերպությունների հետ:

Երբեմն իմ ելույթների էմոցիոնալ կազմը ընկալվում է, բայց բովանդակային կողմը միշտ չի, որ ճիշտ է ընկալվում: Մենք ունենք մեկ ընդհանուր խնդիր, ունենք մեր ժողովրդի ներուժն առավել արդյունավետ դարձնելու, մեր քաղաքական հնարավորությունները մեծացնելու: Սրա համար մենք ոչ թե պետք է բաժանվենք, այլ միավորվենք: Այն մոդելը, որ կիրառվում է ֆրանսահայ համայնքում, կարող է օրինակելի դառնալ բոլոր հայ համայքների կազմակերպման համար: Ֆրանսահայ համայնքում հայկական կազմակերպությունները միավորվել են մեկ կազմակերպությունում: Սա չի նշանակում, որ բոլորը ամեն ինչում համաձայն են իրար հետ. պետք չի ամեն ինչում համաձայնել իրար հետ, բայց պետք է լինել իրար հետ:

Պետք է ունենալ ընդհանուր նպատակներ: Տվյալ դեպքում, քաղաքական պրոցեսները բերել, կանգնեցրել են ընդհանուր նպատակի առջեւ եւ այդ նպատակը Հայաստանն է եւ Արցախն է: հայության փոխգործակցության բանաձեւը ես հենց այդպես եմ տեսնում, որ մենք իրար հետ ենք: Հեղափոխությունը չի եկել, որ մենք բաժանվենք, պառակտվենք, չարախոսենք իրար: Հեղափոխությունը եկել է, որ հայության ներուժը համախմբի եւ այն պետք է կիրառվի ամբողջ աշխարհում հայության ներուժը մեծացնելու համար»:

Փաշինյանը նկատեց, որ թավշյա հեղափոխության արդյունքում ժողովուրդն սկսեց հավատալ ինքն իրեն. «Այլ բան, որ ժողովրդի մի մասը հավատացել է, որ դա հնարավոր է այս ճանապարհով, մյուս մասը չի հավատացել: Ես չեմ կարծում, որ նրանք, որոնք ավելի շուտ են հավատացել, պետք է մեղադրեն նրանց, որոնք ավելի ուշ են հավատացել:

Այսպիսի մի խոսք կա. ասում են՝ ո՞վ է հոռետեսը, հոռետեսը լավ տեղեկացված լավատեսն է: Հիմա նրանք, որոնք չեն հավատացել, ավելի լավ են տեղեկացված եղել Հայաստանում տիրող իրավիճակի մասին, իսկ որոնք հավատացել են, այդ թվում նաեւ ես, բազմաթիվ պահեր չեն իմացել, նոր են իմանում»:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ