Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Մեթիսը կարող է կորցնել Պենտագոնի ղեկավարի պաշտոնը

am
Met`ise karogh e korts`nel Pentagoni ghekavari pashtone_98511

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է նոյեմբերի միջանկյալ ընտրություններից հետո պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի պաշտոնանկության հավանականությունը: Թրամփը ցանկանում է փոխարինել նրան այնպիսի մեկով, ով ավելի հեշտությամբ համոզվող կլինի: Այս մասին հաղորդում է Tass-ը`հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:

Լրագրողները, ովքեր վկայակոչում են միանգամից մի քանի պաշտոնյաների՝ Սպիտակ տան, Կոնգրեսի և Պենտագոնի ներկայացուցիչների, նշում են, որ վերջին շրջանում Թրամփի և Մեթիսի հարաբերությունները վատթարացել են: Նախագահը դժգոհ է այն փաստից, որ Պենտագոնի ղեկավարը թույլ չի տալիս զինված ուժերն օգտագործել ներքաղաքական պայքարում: Բացի այդ, Թրամփը և Մեթիսը տարբեր տեսակետներ են արտահայտել ՆԱՏՕ-ի նկատմամբ քաղաքականության, Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների, ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու վերաբերյալ: Նրանց տեսակետները չեն համընկնում այլ արդի միջազգային հարցերի վերաբերյալ ևս:

Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ պաշտպանության նախարարը նախագահի հետ հանդիպումներում բացահայտորեն չի ցուցադրում անհամաձայնությունը, բայց կարևոր թեմաների քննարկումների ժամանակ ապացուցում է իր ճշմարտացիությունը: Թրամփը, ինչպես հայտնում են լրագրողները,  իշխանասեր է, և նրան սկսել են ձանձրացնել անընդհատ առարկությունները:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ