Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Մեծ հայրենադարձության 70-ամյակին քննարկում ՌԱԿ Կենտրոնական գրասենյակում

am
Mets hayrenadardzowt`yan 70-amyakin k`nnarkowm RhAK Kentronakan grasenyakowm_35391

2017 թ. դեկտեմբերի 12-ին Ռամկավար Ազատական Կուսակցության գրադարան-ընթերցարանում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում նվիրված Մեծ հայրենադարձության 70-ամյակին: Քննարկմանը ներկա էին Մայր աթոռի, գիտական մտավորականության և ԶԼՄ-ների մեծ թվով ներկայացուցիչներ¸ այդ թվում՝ Գերշ. Փառեն արք. Ավետիքյանը¸ հոգշ. Կոմիտաս վրդ. Հովնանյանը¸ ակադ. Նիկոլայ Հովհաննիսյանը¸ պատմաբաններ¸ սոցիոլոգներ¸ հին ու նոր հայրենադարձ անձնավորություններ:

Ողջունելով ներկաներին եւ զգուշացնելով 70-ամյակը նշելու նախաձեռնության սխալ՝ քաղաքականացված մեկնաբանություններից¸ միաժամանակ շեշտելով¸ որ ՌԱԿ-ը զգալի ավանդ է ներդրել բոլոր հայրենադարձությունների կազմակերպման գործում¸ ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը կլոր սեղանը վարելու համար ձայնը տվեց պգդ Սուրեն Սարգսյանին:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին հրավերն ընդունելու և մասնակցության համար` Ս. Սարգսյանը պատճառաբանեց 70-ամյակի հանգամանքը, նշելով, որ թեև հիմնախնդրի վերաբերյալ առկա են զգալի թվով ուսումնասիրություններ, սակայն դեռևս կան բազմաթիվ հարցեր, որոնք կարոտ են և սպասում են իրենց լուսաբանմանը:

Ապա վարողը ելույթի հրավիրեց գլխավոր զեկուցող, ԵՊՀ Սփյուռքի պատմության ամբիոնի վարիչ, պգդ Արման Եղիազարյանին: Հիմնախնրի բոլոր ծալքերին քաջատեղյակ զեկուցողը ներկայացրեց հայրենադարձության եզրույթի էությունը և պարզաբանեց դրա հետ շաղկապված մեծ թվով խնդիրներ: Այնուհետև զեկուցողին ուղղվեցին բազմաթիվ հարցեր, որոնք ստացան սպառիչ պատասխաններ: Ծավալվեց նաև մտքերի աշխույժ փոխանակություն, որի ընթացքում հրավիրյալներն իրենց մասնագիտական տեսանկյուններից արժեքավոր դիտարկումներ կատարեցին և հանդես եկան հետաքրքրական առաջարկություններով:

 

Վերջում ամփոփելով քննարկումները Ս. Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ներկաներին ակտիվ ու սրտացավ մասնակցության համար և ավելացրեց. այս քննարկումը ցույց տվեց, որ նման միջոցառումներն անկասկած անհրաժեշտ են, ուստի կաշխատենք նմանատիպ նախաձեռնություններով ապագայում ևս պարբերաբար հանդես գալ: 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ