Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեզ չեն կարող մեղադրել արյան կամ թալանի մեջ. Արթուր Բաղդասարյանը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին

am
Mez ch`en karogh meghadrel aryan kam t`alani mej. Art`owr Baghdasaryane, Marti 1-i depk`eri masin_95451

«Մարտի մեկը պետք է բացահայտվի»,-«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական հավաքում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Անդրադառնալով Մարտի մեկի գործի բացահայտմանն ու իր հասցեին հնչող քննադատություններին՝ ասաց.

 «Մեզ չեն կարող մեղադրել արյան կամ թալանի մեջ: Մենք կոալիցիա (ՀՀԿ-ի հետ-խմբ.) էինք կազմել ոչ թե մարտի մեկին, այլ քսանմեկին: Ես անվտանգության խորհրդի քարտուղար եմ նշանակվել մայիսի հինգին: Մարտի մեկն ո՜ւր, մայիսի հինգը՝ ո՜ւր…»:

    Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ Մարտի մեկի ենթատեքստում իր դեմ տեւական ժամանակ սև քարոզչություն է արվել.

   «Մինչդեռ մենք եղել ենք Մարտի մեկի հարցով հանձնաժողով կազմելու նախաձեռնողը: Ներկայում էլ ողջունում ենք Մարտի մեկի լիակատար բացահայտմանն ուղղված գործընթացը»:  

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ