Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Միայն ժողովրդավարության սկզբունքի առաջ մղումը բավարար չէ արևմուտքից ֆինանսական աջակցություն ակնկալելու համար

am
Miayn zhoghovrdavarowt`yan skzbownk`i arhaj mghowme bavarar ch`e arewmowtk`its` finansakan ajakts`owt`yown aknkalelow hamar_80179

 

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կային սպասումներ, որ այն կստանա Արևմուտքի՝ Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությունը, ի դեմս ֆինանսական ու այլ տիպի օգնության, ինչը կնպաստի, հատկապես, տնտեսական բարեփոխումների իրականացմանը։

 Սակայն, Հայաստանի նոր իշխանությունները բախվեցին քաղաքական հին այն թեզին, որ ցանկություններն ու իրական քաղաքականությունը (realpolitik), շատ դեպքերում իրար հակասող հասկացություններ են։

 Բրիտանական բառարանը այս realpolitik հասկացողությունը ներկայացնում է որպես քաղաքականություն՝ հիմնված իրական շահերի վրա, որը զերծ է բարոյական ու գաղափարական սկզբունքներից։

  Սա նշանակում է՝ սպասումները, թե գաղափարական նույն դաշտում՝ ժողովրդավարության համակարգում, գտնվող ՀՀ-ն և Արևմուտքը ավելի հեշտությամբ կհամագործակցեն ու լեզու կգտնեն՝ խոցելի է։

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և նրա հայտարարությունը, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական ուղենիշ չէ, այլ արժեք, հուշում է, որ Արևմուտքի սպասումները, թե նրանք կազդեն Հայաստանի քաղաքականության վրա՝ չեն իրականանում։ Հայաստանի քաղաքական ինքնուրույնությունն ու  սուվերենությունը բխում է մեր պետության շահերից, սակայն   հակասում է Արևմուտքի իրական քաղաքականությանը:

    Հայաստանը կարիք ունի վերաձևակերպելու ԵՄ-ին և ԱՄՆ-ին ուղված իր ուղերձները՝ այն հաշվարկով, որ միայն ժողովրդավարության սկզբունքի առաջ մղումը, որպես հայաստանյան առավելություն, բավարար չէ ֆինանսական աջակցություն ակնկալելու համար։ Սա, իհարկե, չի նշանակում, որ ընդհանրապես օգնություն չի տրամադրվի Հայաստանին, սակայն այն չի էլ լինի այն չափով, որը ժամանակին տրամադրվեց Վրաստանին և Ուկրաինային։  Սակայն անկեղծ ասած, այդ օգնությունը, չնայած դրանց զգալիորեն մեծ ծավալի, առանձնապես չօգնեց, որ այդ պետություններն ազատվեն արտաքին քաղաքական պարտքից, իսկ Ուկրաինայի դեպքում՝ նույնիսկ տնտեսական ու ֆինանսական ճգնաժամից։

 Հայաստանի նոր իշխանությունները պետք է չափավոր լինեն Արևմտյան իրենց սպասումներում, որպեսզի այն չառաջացնի ավելորդ հիասթափություն բնակչության շրջանում, միաժամանակ, գրագետ քաղաքականությամբ կարող են ակնկալել ֆինանսական որոշակի ներդրումներ՝ ոչ թե օգնության, այլ բիզնես ծրագրերի տեսքով։

     ՀՀ կարող է լավ հարթակ դառնալ դեպի ԵԱՏՄ՝ արևմտյան ներդրումներով ապրանքների արտադրության ու արտահանման գործում։

 Այսինքն՝ շեշտադրումը պետք է դրվի ո՛չ թե օգնության, այլ Հայաստանի համար նոր՝ օրենքի ու ժողովրդավարության իմիջով պատության կերպարի առաջ մղման վրա։ Սա կապահովի, որ ներդրումներ գան երկիր, որտեղ դրանք ապահովված են հենց օրենքի ուժով ու տառով, ինչը հնարավորություն կտա ընդլայնել տարբեր բիզնես կառույցների ֆինանսական ներգրավածությունը։

 Ժողովրդավար պետության իմիջի ստեղծման շուրջ արդեն մեծ աշխատանք է կատարվել, հետևաբար, այն պետք է վերածել գործնական քայլերի ու հանդես գալ բիզնես առաջարկներով, ներկայացնելով դեպի ԵԱՏՄ և դեպի Իրան ապրանքների արտահանման հայաստանյան հնարավորությունները:

Արմեն Մանվելյան

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ