Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Միջազգային դատարանն ընդունել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցը

am
Mijazgayin datarann endownel e AMN-i dem Irani nerkayats`rats hayts`e _78775

 

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վարույթ է ընդունվել Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի հայցադիմումը, որով Իրանը վիճարկում է ԱՄՆ կողմից իրականացվող պատժամիջոցների օրինականությունը:

Այս մասին տեղեկացնում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով. «Քաղաքականությունը քաղաքականությամբ, սակայն միջազգային իրավունքը ոչ ոք չի չեղարկել: Հենց այս գիտակցմամբ էլ Իրանն իր արտաքին քաղաքական գործիքակազմ է ընդգրկել միջազգային իրավունքը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանը դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան` Միացյալ Նահանգների կողմից միակողմանի պատժամիջոցներ կիրառելու մասին բողոքով: Այս մասին հայտարարել էր Իրանի արտգործնախարար  Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Հայցի պատճառը ԱՄՆ-ն պատասխանատվության ենթարկելն է Իրանի հանդեպ ապօրինի կերպով միակողմանի կրկնակի պատժամիջոցներ սահմանելու համար:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ