Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Մինչեւ 2050 թվականն աշխարհում հարկավոր Է ստեղծել 300 մլն լրացուցիչ աշխատատեղ . ՀԲ

am en ru
Minch`ew 2050 t`vakann ashkharhowm harkavor E steghtsel 300 mln lrats`owts`ich` ashkhatategh . HB _43335

Մարդկային կապիտալում ներդրումներն են որոշելու երկրների ապագան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը, որը Դուբայում ելույթ Է ունեցել 6-րդ Համաշխարհային կառավարական համաժողովում, որը նվիրված Է արդյունավետ պետական կառավարման եւ կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին: ՀԲ-ի ղեկավարի խոսքով՝ «աշխարհի բոլոր երկրները պետք Է պատրաստ լինեն մրցակցել ապագայի տնտեսության մեջ»:

«Մինչեւ 2050 թվականը 150 մլն մարդ կլքի աշխատուժի շուկան, իսկ 450 մլն հոգի կհամալրեն այն: Դա նշանակում Է, որ 300 մլն աշխատատեղի խզում կառաջանա, որոնք անհրաժեշտ Է ստեղծել»,-ընդգծել Է Ջիմ Յոն Կիմը: «Ապագայի մասնագիտությունները շատ տարբեր են լինելու, իսկ ինովացիաները առաջ են մղվելու»,- ասել Է նա՝ նշելով այդ կապակցությամբ «կրթական համակարգում ներդրումներ կատարելու կարեւորությունը»: «Ներկայում շուրջ 250 մլն երեխաներ ամբողջ աշխարհում անգրագետ են, եւ մոտավորապես նույնքանն Էլ դուրս են մնացել դպրոցական կրթությունից»,-նշել Է ՀԲ-ի նախագահը:

 

Ուսանողներին պատրաստելիս, շարունակել Է նա, «մենք պետք Է այնպես անենք, որ նրանք հնարավորություն ստանան՝ սովորել խնդիրներ լուծել ստեղծարար աշխատանք կատարել, վերլուծական մտածողություն հանդես բերել, ինչպես նաեւ հնարավորություն ունենան կիրառելու իրենց ընդունակությունները՝ ավանդ ներդնելով ապագայի տնտեսության մեջ», հաղորդել Է TASS-ը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ