Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Մինսկի խումբն ակնարկեց՝ բանակցային գործընթացում փոփոխություններ չեն լինի. քաղտեխնոլոգ

am ru
Minski khowmbn aknarkets`, banakts`ayin gortsent`ats`owm p`op`okhowt`yownner ch`en lini. k`aghtekhnolog _80403

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի տարբեր վեկտորները՝ թե՛ ռուսական կողմը, թե՛ արևմտյան կողմը ֆիքսեցին, որ որևէ փոփոխություն չի լինելու Ղարբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացում, քանի որ արված է երկար տարիների աշխատանք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը ևս պետք է դառնա բանակցող կողմ և նստի բանակցային սեղանին, Մինսկի խմբի համանախագահողները տարբեր մակարդակներով հասկացրեին, որ բանակցային գործընթացը անընդհատ է: Այլ հարց է, թե տարբեր փուլերում ի՞նչ ակտիվություն կամ պասսիվություն է նկատվում:

Մինսկի խումբը ենթադրում էր, որ բանակցությունները պետք է ակտիվանան այն բանից հետո, երբ Հայաստանում վարչապետ ընտրվեր Սերժ Սարգսյանը, իսկ Ալիևն էլ 6 ամիս շուտ կազմակերպեց ընտրությունները և վերընտրվեց:  Այսինքն, երկու բանակցող կողմերը, ովքեր  10 տարի շարունակաբար բանակցել էին, ստանալով նոր հետընտրական լեգիտիմություն՝ պետք է նստեին բանակցային սեղանին: Սակայն Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, և վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ բոլորովին նոր անձ հայտնվեց բանակցային գործընթացում, իսկ Արևմուտքը չի սիրում վայրիվերումներ»,- նշեց բանախոսը:

 Ըստ Կարեն Քոչարյանի՝ այդ հանգամանքներից է բխում այն, որ այժմ բանակցային գործընթացը, կարծես թե, անդրկուլիսային հատված է տեղափոխվել: «Մակրոնը հանդիպեց Փաշինյանի հետ, ապա Ալիևի, ռուսական կողմը ևս պետք է հանդիպի երկու կողմերի հետ, ամերիկյանը՝՝ նույնպես: Այսինք, ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ պետք է ինչ-որ «ռեսթարթ» անի, որովհետև բանակցային գործընթացում կա նոր խաղացող»,- նշեց քաղտեխնոլոգը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ