Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Միտումնավոր քայլ անող երկիրը՝ ներողություն չի խնդրում. քաղաքագետը՝ Փանիկի դեպքերի մասին

am
Mitowmnavor k`ayl anogh erkire, neroghowt`yown ch`i khndrowm. k`aghak`agete, P`aniki depk`eri masin_79695

  Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականների կողմից զորավարժանքի անցկացումը մտահոգությունների տեղիք է տվել: Շատերը պնդում են, որ սա հստակ մեսիջ էր Ռուսաստանի կողմից: Կատարվածին հաջորդեց վարչապետ Փաշինյանի գնահատականը, որը շատերը կոշտ եւ անտեղի համարեցին, մանավանդ, երբ  ռուսական կողմը մինչ այդ արդեն ներողություն էր հայցել հայկական կողմից:

 Քաղաքագետ Նարեկ Գալստյանը ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում անդրադառնալով թեմային, նշեց, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի կողմից անցկացվող զորավարժությունը վաղուց էր պլանավորված, և այդ մասին տդեղեկացված էր ՀՀ իշխանությունը, իսկ Փանիկ գյուղում կատարվածը համարեց ոչ թե դիտավորություն, այլ ռազմաբազայի աշխատակիցների անփութության հետեւանք:

Վերլուծաբանի խոսքով՝ Ռուսաստանը այն երկիրը չէ, որ մեսիջներով խոսի, եւ եթե Հայաստանին ասելիք ունենար՝ հստակ քայլեր կաներ. «Միտումնավոր քայլեր անող երկիրը, դրանից հետո ներողություն չի խնդրում: Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից այնքան համալիր է ու ռազմավարական, որ այսպիսի մանր մեսիջ ուղարկելու կարիքը անգամ չկա: Նախ, էներգետիկայի ոլորտում,  որտեղի՞ց են բերում ուրանը՝ Ռուսաստանից, ո՞ր ընկերությունն է տնօրինում մեր երկաթգծային հաղորդակցության ոլորտը՝ ռուսական ընկերությունը, հեռախոսային 3 օպերատորներից 2-ը ռուսական կապիտալ ներկայացնող ընկերություններ են, մեր գլխավոր արտաքին ապրանքաշրջանառության մեջ ո՞վ է գործընկերը, ներդրողը՝ Ռուսաստանը, որտե՞ղ են մեր արտագնա աշխատողները՝ Ռուսաստանում, արցախյան խնդիրն էլ մի կողմից: Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը Հայաստանի դեմ այդքան լծակներ ունենալով պե՞տք է այսպիսի մանր մեսիջներ ուղարկի Հայաստանին: Հայաստանի ստրատեգիական կախվածությունն այնքան մեծ է Ռուսաստանից, որ վերջինս մեսիջներով չի աշխատի, այլ հստակ քայլեր կանի»:

Պարոն Գալստյանը ստեղծված իրավիճակը համեմատում է 2013թ.-ի հետ, երբ Հայաստանը «հանկարծակի» անդամակցեց ԵԱՏՄ-ին, նշելով, որ այդ ժամանակ էլ խոսակցություն կար, որ անդամակցությունը տեղի է ունեցել ռուսական կողմի ճնշման տակ, բայց չեն տեսել ոչ մի մեսինջ:

  Փանիկ գյուղի միջադեպի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությանն առնչությամբ Նարեկ Գալստյանը նկատեց՝ ռուս վերլուծաբանների խոսքով՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը կոպիտ էր եւ անտեղի, սակայն քաղաքագետի գնահատամամբ Փաշինյանի հայտարարությունը տեղին էր, եւ չի կարող մեծ ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա. «Պետական իշխանությունները քննադատել են կատարվածը, եւ շատ էլ ճիշտ են արել՝ դա անթույլատրելի բան էր»:

Գալստյանը գտնում է, որ կատարվածը պետք չէ խառնել Փաշինյանի բրյուսելյան այցի հետ, եւ համարել դրա հետեւանք. «Հայաստանը միշտ է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին: Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում Կոսովո խաղաղապահ զորք է ուղարկել՝ ինչի՞ մասին է խոսքը: ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները մենք զարգացրել ենք վաղուց: Եղել են զորավարժություններ, որոնց չենք մասնակցել, բայց դրանք տեխնիկական պատճառներով են եղել, կարծիք կա, որ Ռուսաստանի կողմից ճնշման հետեւանք է անցած տարվա ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելը, բայց դա ընդամենը կարծիք է»:

Հարցազրույցի վերջում, անդրադառնալով ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի այն հայտարարությանը, թե

«Թող ընկեր Փաշինյանը դնի Հայաստանում ռուսական զինծառայողների ներկայության հարցը, և թող իրեն պաշտպանեն թուրքերը, ադրբեջանցիները և իր արևմտյան գործընկերները»,- քաղաքագետը պատասխանեց. «Տարասովն ընդամենը վերլուծաբան է, նա կարող է ասել իր կարծիքը, բայց դա Ռուսաստանի պաշտոնական տեսակետը համարելը սխալ է»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ