Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Մխիթարյանը ցանկանում է «Արսենալում» ամսական 1.5 մլն դոլար ստանալ

am ru
Mkhit`aryane ts`ankanowm e <<Arsenalowm>> amsakan 1.5 mln dolar stanal_39615

«Արսենալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ ֆուտբոլիստների փոխանակման գործընթացի երկարաձգման պատճառը հայտնի է: Նշվում է, որ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան  պահանջել է  Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին «Արսենալում»  վճարել այնքան, ինչքան վճարել են նույն ակումբի  անդամ Ալեքսիս Սանչեսին:

«Ռայոլան դանդաղեցնում է գործընթացը` պնդելով, որ «Արսենալում» Մխիթարյանը պետք է աշխատավարձ ստանա այնքան, ինչքան Ալեքսիսը: Ինքը Սանչեսը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը  եւ սպասում է գործարքի ավարտին», - իր թվիթթերյան էջում գրել է իտալական «Calciomercato» սպորտային պարբերականի լրագրող  Մետեո Պեդրոզին:

 

Ըստ Sportsdaily մարզական պարբերականի՝ ժամը «Արսենալում»  Ալեքսիս Սանչեսը յուրաքանչյուր ամիս ստացել է 1.5 մլն դոլար աշխատավարձ եւ հանդիսանում է ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ