Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Մխիթարյանը՝ Արսենալի մարտի լավագույն ֆուտբոլիստ ու լավագույն գոլի հեղինակ

am
Mkhit`aryane, Arsenali marti lavagowyn fowtbolist ow lavagowyn goli heghinak_52975

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար մարտը հիանալի է դասավորվել «Արսենալում»:

 

Մեր ընտրանու ֆուտբոլիստը երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ ձայների 58%-ով: Հայտնում է armsport.am-ը՝ վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը:

 

Լավագույնի կոչման համար պայքարում էին նաև Մեսութ Օզիլը, ով ստացել է ձայների 21%-ը և երկրորդն է:

Գրանիտ Ջական 13%-ով երրորդն է, իսկ Ռեմսին 8%-ով չորրորդը:

 

Մխիթարյանի՝ «Միլանի» դարպասը խփած գնդակն էլ ճանաչվել է մարտի լավագույն գոլ՝ ստանալով ձայների 63 տոկոսը:

 

Լավագույն գոլի համար պայքարում Ռեմսիի՝ «Միլանի» դարպասը խփած գոլը եղել է երկրորդը (24%), իսկ Օբամեյանգի՝ «Ուոթֆորդի» դարպասն ուղարկած գոլը երրորդը (13%):

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ