Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Մխիթարյանները և գրապայքարը. Գրաբարյաններ (Մաս Ա)

am
Mkhit`aryannere ew grapayk`are. Grabaryanner (Mas A)_21499

 Ոչ մեկ հայկական հաստատություն այնքան խորունկ ու տևական ազդեցություն ունեցած է Հայոց վրա, արևմտյան ոգիին, ճաշակին և ազնիվ բարքերուն մեր մեջ տարածման տեսակետով,  որքան Մխիթարի տունը»:  Արշակ Չոպանյան

 

Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Մխիթար Սեբաստացու կողմից 1701թ, Կոստանդնուպոլսում: 1717թ միաբանությունը հաստատվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում և Սեբաստացումահից հետո կոչվել է Մխիթարյան:

 

Միաբանությունը գործունեություն է ծավալել երկու ուղղությամբ՝ կրոնական-ծիսագրական և հայագիտական-բանասիրական:

 

Մխիթարյանների կատարած աշխատանքներից հատկապես մեծարժեք են Մ.Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (2հատոր, 1749-69թթ ), Մ.Չամչյանի <<Պատմութիւն Հայոց» (3 հատոր, 1784-86թթ),   Գ. Ավետիքյանի, Խ. Սյուրմելյանի և Մ. Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1836-37թթ), Ղ. Ալիշանի «Շիրակ»(1881թ), «Սիսուան»(1885թ), Ա. Այտընյանի «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզուի»(1866թ) և այլն:

 

Բացի հայագիտական աշխատություններից՝ Մխիթարյանները հրատարակել են մեկ տասնյակից ավելի պարբերականներ, որոնցից «Բազմավէպը»  1843թ մինչ օրս լույ է տեսնում :

 

Մխիթարյան հայրերը մեծ տեղ էին տալիս գրաբարյան քերականությանը, գրաբարով գրված ցանկացած աշխատության:  Նրանք հրատարակել էին գրաբարի քերականությանը վերաբերող մի շարք գրքեր, որոնցից առավել տարածված և ուշարժան էին Միք. Չամչյանի (1801թ), Գ. Ավետիքյանի (1815թ), Արս. Բագրատունու (1852թ) աշխատությունները:

 

19-րդ դ առաջին կեսից վեճ է բորբոքվում այն մասին, թե որպես հայոց գրավոր հաղորդակցման միջոց պետք է գործածվի հին գրական հայերենը՝ գրաբարը, թե նոր գրական հայերենը՝ աշխարհաբարը:

 

 

Գրապայքարի ժամանակ հայ մտավորականները բաժանվում են 2 խմբի:  Այդ խմբերց մեկը պաշտպանում էր ժողովրդի լայն մասաներին անհասկանալի և խրթին գրաբարը, իսկ մյուսը՝ ավելի առաջադեմ գործիչները, ովքեր  ժողովրդի լուսավորության կողմնակից էին և պաշտպանում էին հասկանալի աշխարհաբարը, դեմ էին գրաբարին:  Իբրև աշխարհաբարի ջատագովներ նշվում էին Խ. Աբովյանը, Ս. Նազարյանը, Մ. Նալբանդյանը, իսկ գրաբարի մոլի պաշտպաներ էին բոլոր մխիթարյանները, Մսերյան եղբայրները, Ս. Մանդինյանը, Հովհ. Չամուռճյանը և այլն:

 

Հարկ է նշել, որ աշխարհաբարի պաշտպանությունն սկսվել էր ոչ թե 19-րդ դ , ինչպես հաճախ նշվում է, այլ 17-րդ դ :  Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցին, օրինակ, 1687թ իր «Պարզաբանութեան» առաջաբանում լուրջ փաստերով ապացուցում է աշխարհաբարի կարևորությունը. այն է՝ գրաբարը մարդկանց համար հասկանալի չէ, իսկ աշխարհաբարը՝ հասկանալի:

 

 

Մխիթարյանների կարծիքի համաձայն՝ գրաբարը հղկված է, կատարյալ, բառապաշարով հարուստ և այլն, բայց նրանք այս հարցում միակարծիք չեն եղել:   Նախ՝ նրանք առաջինն էին, որ աշխարհաբարի քերականություն լույս ընծայեցին (Մ. Սեբաստացի, 1727թ), աշխարհաբարի բառարան, գիտական տեսություն, նաև աշխարհաբար թարգմանեցին համաշխարհային գրականության հրաշալի էջեր:

 

Մխիթարյան միաբանության նշանավոր ներկայացուցիչներից  Գ. Այվազովսկին «Մասեաց աղավնի»-ում գրում է . «Աշխարհաբառին ալ ամենևին կանոն մը դնել չուզելը ըսել է, թե գրաբառը ջանացվի այնչափ ծաղկեցնել ու այնպես հասարակաց լեզու ընել, որ ամեն մարդ գրաբառ խոսի ու գրաբառ շարադրե:  Ատիկա շատ գովելի ու փափագելի բան է, բայց մեղք, որ գրեթե անկարելի է, կարելի ալ ըլլա նե՝ հարյուրավոր տարիներ պետք է , որ քիչ մը հաջողի , վասն զի մեկ լեզու մը , որ հիմա խոսակցության լեզու չէ, հապա գրի մեջ կբանի, մեռած լեզու կըսվի , ինչպես եբրայականը, լատինը և այլն:  Այս մեռած լեզուները ոչ երբեք կկենդանանան, որովհետև լեզուն մարդուս մտքին թարգմանն ըլլալով, մտքին գաղափարները երբոր խիստ հիննան ու մոռացվին կամ փոխվին ՝ լեզուն ալ կմոռացվի կամ կփոխվի. ուրեմն մեր գրաբառն ալ որ մեռած լեզու մըն է ՝ անկարելի է, որ նորեն կենդանանա ու հասարակաց լեզու ըլլա:  Բայց հասարակ ժողովուրդն իրեն ամեն պետք եղած ուսմունքը իր բնական լեզվովը կսորվի:  Մենք ալ ուրեմն, թե որ կուզենք դյուրավ ծաղկեցնել մեր ազգին մեջ ամեն տեսակ գիտությունները, պետք է որ իրեն հասկըցած լեզվովը խոսինք հետքը»:  Սա ապացուցում էր այն հանամանքը, որ Այվազովսկին ևս կողմ էր աշխարհաբարի ներմուծմանը, նա նույնպես ցանկանում էր հասարակությանը մատչելի լեզու դարձնել այն:  Նա նաև «Բազմավեպ»-ում է նյութեր հրապարակում՝ ուղղված շխարհաբարի պաշտպանությանը:  Նաև «Մասեաց աղանվի»-ում մի հոդվածէ հրապարակվում, որտեղ նշվում էին փաստեր, որոնք բնորոշում էին պարբերականի լեզվագիտական ուղղությունը:  Նշված երկու պարբերականներն էլ ստեղծման օրվանից հրատարակվել են աշխարհաբարով, իսկ նրանցում լույս տեսնող հոդվածներն եղել են հօգուտ աշխարհաբարի:  Այվազովսկին նաև մի շարք գրքեր է թարգմանել աշխարհաբար:

 

Մխիթարյան միաբանության մեկ այլ անդամ՝ Ղ. Ալիշանը, աշխարհաբարի կողմնակից էր նույնպես:  Նա իր «Նահապետի երգեր» շարքը, որը տպագրվել է «Բազմավեպ»-ում, գրել է աշխարհաբարով:  Երիտասարդ վանականի համար խիզախ քայլ էր բացահայտ հանդես գալ աշխարհաբար:  Ահա թե ինչու է դրանք հրատարակել «Նահապետ» ստորագրությամբ և վերագրել միջնադարյան տաղերգուներին:  Ճիշտ է, Ալիշանի աշխարհաբարյան երգերը զերծ չէին գրաբարյան ոճերից ու բառերից, բայց, այնուամենայնիվ, ավելի հասկանալի էին, քան գրաբարով գրվածները:  Սակայն այն հանգամանքը, որ Ալիշանը մեծացել էր վանքում և հեռու էր եղել  աշխարհաբարիբուն աղբյուրից՝ ժողովրդից, նրա լեզուն դարձել էր արհեստական:  «Հայր Ղևոնդ Ալիշանյանցը ունի բանաստեղծական քանքար, և այդ քանքարը կարող էր ավելի պարզ ու վառ երևալ, եթե աբեղայական սևաթույր վերարկուն չլիներ խափանառիթ»[1], - ահա թե ինչ է ասել Մ. Նալբանդյանը Ալիշանի այդ թերության մասին:  Նալբանդյանը մինչև անգամ հորդորում է բանաստեղծին՝ գրելժողովրդին հասկանալի աշխարհաբարով, հասարակ ժողովրդի համար. «... այսուհետև երգելիքը երգե ավելի հասկանալի (հասարակ ժողովրդի համար) լեզվով»: Քննադատելով բանաստեղծի ձիրքը, բանաստեղծական շունչը և ջերմ ոգին, բարձրացնելով «Երգք Նահապետի» շարքը՝ Նալբանդյանը պահանջում է հասկանալի խոսքով գնալ դեպի բուն ժողովուրդը, հայկական հասարակ տարերքը:  Նալբանդյանը Ալիշանին է անդրադառնում նաև «Կրիտիկա»-ում՝ ներկայացնելով նրա հոյակապ քերթվածքները՝ գրված աշխարհաբարով:

 

 

 

Շարունակելի

 

 

Գոհար Մակարյան


[1]  Մ. Նալբանդյան, հ. 3, էջ 156

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ