Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հաջորդ ուստարին կմեկնարկի Դիլիջանում

am
Mont`e Melk`onyani anvan rhazmamarzakan varzharane hajord owstarin kmeknarki Dilijanowm_4878

Տավուշի մարզում սահմանամերձ գյուղերի  և գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ  ՀՀ պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը այս տարվա սեպտեմբերի 1-ից կգործի Դիլիջանում: Այս մասին գրում է artsakhpress.am-ը: 

«ՊԵԿ-ի դպրոցը, որը փոխանցվեց պետգույքի կառավարման վարչությանը, այժմ իմ խնդրանքով փոխանցվում է պաշտպանության նախարարությանը` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այնտեղ տեղափոխելու նպատակով: Վստահ եմ, որ սեպտեմբերի 1-ին  Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում բացվելու է Հայաստանի ամենալավ և մրցունակ ավագ դպրոցը ապագա սպաների համար»,- ընդգծեց նախարարը:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝  դպրոցում կստեղծվեն լավագույն պայմաններն այն մարդկանց համար, ովքեր ընտրում են ռազմական կրթությունը:

«Մեր խնդիրն է, որպեսզի այս դպրոցը դառնա գրավիչ բոլոր աշակերտների համար: Այստեղ լինելու են ամենալավ պայմաները և՛ մարզական,  և՛  կենցաղային առումով: Այս ամենը կլինի բացարձակապես անվճար, և մեծ խթան կհանդիսանա այստեղ սովորել ցանկացողների համար ինչպես այս, այնպես էլ հարևան մարզի աշակերտների համար»,- ասաց պաշտպանության նախարարը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ