Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մոսկվան ձգտում է մոբիլիզացնել տարածաշրջանային քաղաքական-տնտեսական ռեսուրսները. Կարեն Վերանյան

am
Moskvan dzgtowm e mobilizats`nel taratsashrjanayin k`aghak`akan-tntesakan rhesowrsnere. Karen Veranyan _94811

Ռուսաստանը ակտիվացրել է հանդիպումները տարածաշրջանային երկրների ղեկավարների հետ։ Այս մասին նշում է քաղաքական վերլուծաբան Կարեն Վերանյանը՝ մանրամասնելով. 

«Նախատեսված էին Պուտին-Ալիև, Պուտին-Փաշինյան հանդիպումները, կարևոր նշանակություն ունեն Լավրով-Չավուշողլու երկկողմ, Պուտին-Ռոուհանի-Էրդողան եռակողմ հանդիպումները։ Մոսկվան ձգտում է ամերիկյան պատժամիջոցների հակազդման ուղղությամբ մոբիլիզացնել տարածաշրջանային քաղաքական-տնտեսական ռեսուրսները»: 

 

Ըստ փորձագետի՝ շատ հազվադեպ է լինում, որ տարածաշրջանի հիմնական խաղացողների՝ ի դեմս ՌԴ, Թուրքիայի ու Իրանի շահերն իրավիճակային համատեքստում այսքան համընկնեն, և դրա պատճառը իհարկե ամերիկյան սահմանափակումներն են նշյալ երեք պետությունների նկատմամբ։

«Վաշինգտոնն իր արտաքին քաղաքականությամբ իր դեմ է բևեռում մերձավորարևելյան հիմնական խաղացողների մեծ մասի ճակատը, դրան հավելյալ՝ տնտեսական հակասությունները խորանում են ԱՄՆ-Չինաստան ուղղությամբ, Թրամփը վերականգնում է խնդիրները նաև Հյուսիսային Կորեայի հետ, անհամաձայնություններ կան ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում տարբեր առանցքային հարցերի գծով՝ ՆԱՏՕ, Ռուսաստան, Իրան և այլք»,- նշել է Վերանյանը: 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ