Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մոսկվայում Այվազովսկու մասին պատմող ֆիլմ կներկայացվի

am ru
Moskvayowm  Ayvazovskow masin patmogh film knerkayats`vi_30505

Նոյեմբերի 14-ին Մոսկվայում կկայանա «Ես Այվազովսկին եմ՝ ծնված Ղրիմում » հայ - ռուսակական փաստագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի ռեժիսորը Աշոտ Ջազոյանն է: Ֆիլմը պատմում է, թե ինչպես են այժմ Ղրիմում երկրպագում հայտնի ծովանկարչին:

Ֆիլմը  հիմնված է արխիվային փաստաթղթերի, պատմական փաստերի վրա: Սցենարն ընդգրկում է նաեւ այն աշխատողների եւ քանդակագործների պատմությունները, որոնք վերականգնել են նկարչի տունը եւ գերեզմանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թ. հուլիսի 29-ին Ֆեոդոսիայի հայկական ընտանիքներից մեկում: Այվազյանների նախնիները   Արեւմտյան Հայաստանից են: Հայտնի ծովանկարիչը իր կյանքի ընթացքում  է մոտ 6000 նկարներ եւ կազմակերպել շուրջ 125 անձնական ցուցահանդեսներ Ռուսաստանում եւ արտասահմանում

 

Այս տարի նշվում է աշխարհահռչակ ծովանկարչի  ծննդյան 200-ամյակը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ