Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Մոսկվայում կցուցադրվեն Մերիլին Մոնրոյի և Կոկո Շանելի հազվագյուտ լուսանկարները

am ru
Moskvayowm kts`owts`adrven Merilin Monroyi ew Koko Shaneli hazvagyowt lowsankarnere_38544

Հայտնի լուսանկարիչ Դուգլաս Քիրքլանդի «Կուլիսների ետեւում» ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվեն աշխարհահռչակ դերասանուհի Մերիլին Մոնրոյի եւ դիզայներ Կոկո Շանելի հազվագյուտ լուսանկարները: Ցուցահանդեսը տեղի կունենա Մոսկվայում հունվարի 17-ին: Այս մասին ասվում է Մոսկվայի քաղաքապետարանի կայքում:

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ցուցահանդեսն ամփոփում է հայտնի լուսանկարչի 60-ամյա մասնագիտական գործունեությունը, որի ամենահիշարժան փուլերն էլ ներկայացվելու են այցելուներին: Ցուցադրվելու են այն լուսանկարները, որոնք պատկերում են 1960-ից մինչեւ 2010 թվականների հոլիվուդյան կինոնկարների «ետնաբեմը»:

 

 

Ցուցադրվելու է 1961 թ.-ի Մոնրոյի հայտնի ֆոտոշարքը, ինչպես նաեւ Շանելի լուսանկարները, որոնք պատկերում են հայտնի դիզայների կյանքն ու աշխատանքը 1962 թվականին Փարիզում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ