Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Մշակույթի նախարարը նորից թույլ կտա՞ հակաեկեղեցական ցույց` պատմամշակութային հուշարձանի տարածքում.iravunk.com

am es
Mshakowyt`i nakharare norits` t`owyl kta? hakaekeghets`akan ts`owyts`` patmamshakowt`ayin howshardzani taratsk`owm.iravunk.com_82095

 

«Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» կասկածելի «լոզունգով» հանդես եկող հակաեկեղեցական եւ ապազգային նախաձեռնության մասնակիցները, որոնք պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, վերջին մեկուկես ամսվա ընթացքում կազմակերպել են մի շարք հավաքներ եւ երթեր, որոնց ժամանակ կոպտորեն խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ հոդվածներ եւ կետեր:

Այդ մասին գրում է  «Իրավունք»:

Լրատվամիջոցը տեղեկացնում  է, որ  եկեղեցաքանդ նախաձեռնությունը օրերս կրկին հանդես է եկել հերթական հավաքի իրազեկմամբ` ուղղված ՀՀ ոստիկանությանը, որտեղ եւս առկա են օրենքի խախտումներ: Կոպտորեն խախտված են օրենքի «Իրազեկմամբ անցկացվող հավաքներ» 2-րդ գլխի հոդվածները եւ կետերը: Այդ թվում այն, որ ըստ 17-րդ հոդվածի 3-րդ կետի, եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարեւանությամբ, ապա մուտքագրվելուց հետո իրազեկումն անհապաղ ուղարկվում է նաեւ Մշակույթի նախարարություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:

Թե արդյոք ՀՀ մշակույթի նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑՆ արտոնել է` դրական կարծիք տալով ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան համարվող 13-րդ դարի Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու բակում հակաեկեղեցական ցույց անցկացնելուն, «Իրավունքը» պարզեց հենց նրանից:

– Որքանով տեղյակ եմ, մեզ նման իրազեկում չի ներկայացվել, նման տեղեկատվություն չունեմ: Հարցը կքննարկեմ մշակույթի նախարարի տեղակալ պարոն Գալստյանի հետ եւ լրացուցիչ կճշտեմ:

Իսկ առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում, որ առանց նախարարությանը տեղեկացնելու, ակցիաներ, ցույցեր են անցկացվում պատմամշակութային հուշարձանի տարածքում:

– Ընդհանրապես, բոլոր այն ակցիաների, որոշումների ժամանակ, որտեղ անհրաժեշտ է Մշակույթի նախարարության դիրքորոշումը, մենք բազմիցս կոչ ենք արել եւ եւս մեկ անգամ կոչ ենք անում, որ անպայման մեր օղակը չշրջանցեն` հետագա խնդիրներից խուսափելու համար: Կպարզենք ինչն է հարցը եւ անպայման կանդրադառնանք:

Այսինքն` քայլեր կձեռնարկե՞ք, մտահո՞գ եք այս առումով:

– Միանշանակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ