Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Մշակվել է բնապահպանական կորուստների նվազեցման մշտադիտարկումների կարգ

am en
Mshakvel e bnapahpanakan korowstneri nvazets`man mshtaditarkowmneri karg_38985

ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է ընդունել «Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգ»: Հարցը դրված է հանրային քննարկման:

 

Ըստ բնապահպանության նախարարությանԸնդերքի մասին օրենսգրքի 36-րդ և 50-րդ հոդվածների՝ ընդերքօգտագործողները երկրաբանական ուսումնասիրու­թյունների իրականացման և օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու ժամանակ ներկայացնում են ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների նկարագիրը: Սակայն օրենսգրքով սահմանված չէ կատարված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը: Այդ տվյալների բացակայությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների կողմից համապատասխան որոշումների կայացման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման ոլորտի գումարային և հավաքական ազդեցության ճշգրիտ գնահատման վրա:

 

Կարգի ընդունումով ակնկալվում է ստեղծել իրավական հիմք ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտվածության առավել ամբողջական և տեղեկատվական տեսակետից արդյունավետ գործող համակարգի ձևավորման համար:

 

 

Առաջարկվում է մշտադիտարկել մակերեւույթային եւ ստորերկրյա ջրերը, օդը, հողը, վայրի բնությունը, կենսամիջավայրը, կարմիր գրքային, էնդեմիկ, տեսակները, վառելիքի պահեստարանները, աղմուկը եւ այլն:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ