Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մտահոգիչ է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցներից ոմանք լծվել են համասեռամոլների քարոզչությանը

am
Mtahogich` e,  or arterkrowm  aprogh mer hayrenakits`nerits` omank`  ltsvel en hamaserhamolneri k`arozch`owt`yane_86639

Հայաստանյան լայն շրջանակներում մեծ վրդովմունք է առաջացրել ռոք երաժիշտ ամերիկաբնակ Սերժ Թանգյանի արձագանքը Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած վերջին դեպքերին:

Երաժիշտն իր  ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նմանատիպ հարձակումերն անթույլատրելի են, ուր էլ որ սրանք լինեն: Արդարադատությունը պետք է գործի Հայաստանի գյուղական շրջաններում լգբտ-ների հարցերի հետ կապված լուրջ կրթական աշխատանքով: Զազրելի է»:

Մտահոգիչ է այն, որ արտերկրում  ապրող մեր հայրենակիցները՝ անտեսելով հայ հասարակության մի զգալի հատվածի խիստ բացասական դիրքորոշումն այս հարցում, լծվել են համասեռամոլների շահերի պաշտպանությանն ու քարոզչությանը,՝ մոռանալով, որ այլասերման  քարոզն Հայաստանում արգելված է:

 Հիշեցնենք, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը ևս իր առաքելությունն է համարումլ այլասերվածների պաշտպանությամբ զբաղվելը: Նրա  հայտարություններն արժանացան մեր հասարակության բուռն հակազդեցությանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ