Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ՆԱՏՕ-ն հորդորել է խուսափել էսկալացիայից Լեռնային Ղարաբաղում

am en ru
NATO-n hordorel e khowsap`el eskalats`iayits` Lerhnayin Gharabaghowm _32047

ՆԱՏՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ եւ կոչ է անում խուսափել էսկալացիայից, հայտարարել է  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին: 

«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը անհանգստություն է առաջացնում:  Պարզ է, որ հակամարտության ռազմական լուծում չկա, եւ ՆԱՏՕ-ն այստեղ ուղղակի դեր չի խաղում», - լրագրողներին ասել է Ստոլտենբերգը:

 

Նա նշել է, որ դաշինքը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին եւ գոհ է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ բանակցությունների վերսկսմամբ:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ