Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ՆԱՏՕ-ն պաշտպանել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի որոշումը

am es
NATO-n pashtpanel e RhD-i dem nor patzhamijots`neri masin AMN-i oroshowme_86059

ՆԱՏՕ-ն պաշտպանել է Ռուսաստանի նկատմամբ Սոլսբերիում միջադեպի առնչությամբ նոր սահմանափակող միջոցների մասին ԱՄՆ-ի որոշումը՝ պատժամիջոցների ռեժիմը համարելով ՌԴ-ի նկատմամբ ճնշում գործադրելու կարևոր գործիք: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր գրասենյակի պաշտոնյան, որը չի ցանկացել հայտնել անունը:

«Պատժամիջոցները կարևոր միջոց են միջազգային հանրության համար պահպանելու Ռուսաստանի նկատմամբ ճնշումը՝ նրա կողմից իր պարտավորություններին հետևելու համար: Սոլսբերիում հարձակման վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը հստակ ներկայացված է դաշինքի բրյուսելյան գագաթնաժողովի հռչակագրում»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ վարչակազմը չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ բրիտանական Սոլսբերի քաղաքում քիմիական զենք կիրառելու համար:

 

 
 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ