Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Նախագահ Սարգսյանը դատավորներ է նշանակել

am es
Nakhagah Sargsyane datavorner e nshanakel _86403

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Սնանկության դատարանի դատավորներ է նշանակել: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. 

1. Սնանկության դատարանի դատավորներ նշանակել՝

1) Արա ԿՈՒԲԱՆՅԱՆԻՆ,

2) Արթուր ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ,

3) Արմեն ՉԻՉՈՅԱՆԻՆ,

4) Արմեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ,

5) Արսեն ԲԱԲԱՅԱՆԻՆ,

6) Արտաշես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ,

7) Բագրատ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ,

8) Գարիկ ԱՎԱԳՅԱՆԻՆ, 

9) Գևորգ ՆԱՐԻՆՅԱՆԻՆ, 

10) Լիլիթ ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ,

11) Սամվել ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ,

12) Տիգրան ՓՈԼԱԴՅԱՆԻՆ»,- ասված է նախագահի հրամանագրում: 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Դիաննա Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՄեկ այլ հրամանագրով էլ Ժաննա Ասատրյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ