Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կոնգոյի առաջին դեսպանը

am en
Nakhagah Sargsyanin havatarmagrern e handznel  Hayastanowm Kongoyi arhajin despane_99715

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոնգոյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դավիդ Մադուկան (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես տեղեկացրին  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հետագա հաջողություններ մաղթել: Նա համոզմունք է հայտնել, որ Դավիդ Մադուկան ՝ որպես Հայաստանում Կոնգոյի առաջին դեսպան, իր նպաստը կբերի երկկողմ եւ բազմակողմ հարթակներում Հայաստանի եւ Կոնգոյի միջեւ համագործակցության զարգացմանը:

Դեսպան Մադուկան իր հերթին վստահեցրել է, որ լուրջ ջանքեր կներդնի՝ փոխշահավետ գործակցության ներուժը արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին, նշվել է, որ այն կազմակերպությունների անդամ երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնման լավ հնարավորություն է: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ կլինի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում հյուրընկալելու Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգուեսոյին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ