Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Նալբանդյան–Մամեդյարով հանդիպմանը քննարկվել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովների պայմանավորվածությունների իրագործման ուղիները

am ru
Nalbandyan-Mamedyarov handipmane k`nnarkvel en Viennayi, Sankt Peterbowrgi ew Zhnewi gagat`azhoghovneri paymanavorvatsowt`yownneri iragortsman owghinere_34236

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձևաչափով։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։

Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։   

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ