Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Նամակի պարունակությունը զրպարտություն է և հերյուրանք. Գևորգ եպիսկոպոս Սարոյան

am
Namaki parownakowt`yowne zrpartowt`yown e ew heryowrank`. Geworg episkopos Saroyan_78891

Նախօրեին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին վերաբերող մի նամակ, որն, իբրև թե, ոմն Սերգո Մարգարյանի կողմից ուղղված է եղել Վեհափառ Հայարապետին: 

Գևորգ եպիսկոպոս Սարոյանն արձագանքել է կատարվածին՝ նշելով, որ փորձ է արվում վարկաբեկել իրեն:

«Օրերս եկեղեցու դեմ մարտնչող խմբակի կողմից համացանցում հրապարակվել է մի նամակ որով, իբրև թե փորձ է արվում ինձ վարկաբեկել:

Երբեք կարևորություն չպիտի տայի սկզբից ևեթ ձախողության դատապարտված այս փորձին, եթե առաջնորդված չլինեի բարեմիտ հավատացյալներին լուսաբանություններ ներկայացնելու բնական մղումով ու ցանկությամբ:

Կուզեմ տեղեկացնել, որ նամակի պարունակությունը զրպարտություն է և հերյուրանք: Դրա մասին է վկայում նաև այն, որ գրության միջից ջնջված է ենթադրյալ ինչ-որ կնոջ անուն և ներկայացված չէ գեթ մեկ փաստ:

Պիտի հորդորեի զրպարտչագրեր հայթայթելու փոխարեն զբաղվել բարիք ստեղծելով»,- նշել է Սրբազանը: 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ