Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Nas Daily-ին Հայաստանի մասին հերթական տեսանյութն է հրապարակել

am en ru
Nas Daily-in Hayastani masin hert`akan tesanyowt`n e hraparakel_80431

Հայտնի բլոգեր Nas Daily-ին հերթական տեսանյութն է հրապարակել Հայաստանի մասին, որտեղ պատմում է Արագած լեռան վրա գրավիտացիայի չգործելու մասին:

«Մեր մեքենան այժմ կանգնած է բլրի ստորոտում, բայց երբ մենք չեզոք ռեժիմի ենք անցնում, մեքենան շարժվում է, կարծես թե գրավիտացիա գոություն չունի: Մենք ֆուտբոլի գնդակ ենք գնել և դրել ենք այն բլրի ստորոտում, և այն նույնպես սկսել է գլորվել, նույնկերպ նաև ջուրը: Մենք փորձեցինք վազել, և ավելի հեշտ էր վեր բարձրանալ, քան իջնել: Այս բլուրը գտնվում է հայկական լեռներում, որտեղ գրավիտացիան խելագարվում է», - ասում է բլոգերն իր տեսանյութում:

Բլոգերը բացատրում է, որ իրականում այդտեղ գրավիտացիան առկա է և տեղի ունեցածը տեսողական խաբկանք է:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ