Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Նեթանյահուն սպառնացել է Ասադին հարվածներ հասցնել Սիրիային. WSJ

am ru
Net`anyahown sparhnats`el  e Asadin harvatsner hasts`nel Siriayin. WSJ_33825

 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որ հարվածնեներ կուղղի Սիրիայի ուղղությամբ, եթե Դամասկոսը համաձայնի այնտեղ տեղակայել իրանական ռազմաբազա: Այս մասին գրում է Wall Street Journal թերթը:

Այդ զգուշացումը՝ ուղղված սիրիական առաջնորդին, ըստ թերթի, վկայում է այն մասին, որ Իսրայելը պատրաստ է հրաժարվել իր չեզոք դիրքորոշումից, որը նա ունեցել Սիրիայում զինված հակամարտության տարիների ընթացքում: Թերթը նաեւ նշել է, որ այդ զգուշացումը ուղարկվել է հրթիռային հարվածից առաջ, որն, ըստ սիրիական ԶԼՄ-ների, Իսրայելը շաբաթ օրը հասցրել է Դամասկոսում գտնվող եւ  Իրանի կողմից վերահսկվող բազայի տարածքում:

 

The Wall Street Journal-ը նշում է, որ  Իսրայելը չի ​​հաստատել այդ ռմբակոծության մեջ ներգրավվածությունը: Միեւնույն ժամանակ, թերթը ուշադրություն է հրավիրում այն ​​հրապարակման վրա, որ տվյալ միջադեպից ժամեր անց  Նեթանյահուն հայտարարել է. «Մենք թույլ չենք տա, որ ռեժիմը, որը համառորեն ուզում է ոչնչացնել Իսրայել  պետությունը <...>, ռազմական ճանապարհով ամրապնդվի Սիրիայում»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ