Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

am
Nikol P`ashinyane ts`avakts`akan herhagir e hghel Vladimir Powtinin_84823

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի կապակցությամբ:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.

 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 

Հայաստանում խորը վշտով են ընդունել Կրասնոյարսկի մարզում տեղի ունեցած ՄԻ-8 ուղղաթիռի ավիավթարի մասին ողբերգական լուրը, ինչն ուղևորների և անձնակազմի մահվան  պատճառ է դարձել:

 

Ես Ձեզ և ի դեմս Ձեզ բոլոր ռուսաստանցիներին անկեղծորեն վշտակցություն եմ հայտնում և խնդրում եմ փոխանցել իմ ցավակցությունները զոհվածների հարազատներին ու մտերիմներին»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ