Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը կդառնան հարեւաններ

am
Nikol P`ashinyann ow Serzh Sargsyane kdarhnan harewanner_60607

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցկայքում ուղիղ միացման ընթացքում հայտնել է, որ պատրաստվում է իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել վարչապետի պետական առանձնատուն: «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը, եւ եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, զուտ սիմվոլի առումով, կարող է սիմվոլիզմ ստացվել, թե Հայաստանի Հանրապետությունում վարչապետ չկա: Ինչպես վարչապետի նստավայրում ես աշխատում եմ, օրենքով սահմանված: Ընդ որում երկու նստավայրերում էլ ես աշխատում եմ, իհարկե՛, մենք հետո կմտածենք՝ օրենսդրությունը ինչպես փոխենք կամ փոխենք, թե չփոխենք, բայց այս պահին օրենսդրությամբ սահմանված վարչապետի նստավայրում ես աշխատում եմ եւ մտադիր եմ զբաղեցնել նաեւ վարչապետի համար նախատեսված պետական առանձնատունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նույն տարածքում են բնակվում նաեւ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը. «Առաջիկայում Սերժ Սարգսյանը կտեղափոխվի այլ տեղ՝ օրենքով սահմանված կարգով նրան կառաջարկվի այլ առանձնատուն: Ինչպես տեղյակ եք, կառավարության այսօրվա նիստում մենք չեղյալ հայտարարեցինք հանրապետության թիվ մեկ առանձնատունը նրան սեփականաշնորհելու մասին որոշումը եւ ուրեմն՝ Սերժ Սարգսյանը առաջիկայում, չգիտեմ՝ ինչ ժամկետում, մեկ ամսյա ժամկետ եմ իմ հանձնարարականում սահմանել, կտեղափոխվի այլ տեղ: Ինչ վերաբերվում է Գագիկ Հարությունյանին, իհարկե՛, օրենսդրությունից կերեւա՝ ինչքանով է սահմանված, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահը բնակվի այդտեղ»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ