Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Նոր բացահայտում. ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալը հասավ ԼՂ հարցով զեկուցող Ռոբերտ Ուոլտերին

am
Nor bats`ahaytowm. EKhKhV korhowpts`ion skandale hasav LGh harts`ov zekowts`ogh Rhobert Owolterin_38010

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիոն սկանդալների շրջանակներն ընդլայնվում են։

Այս անգամ սկանդալի կենտրոնում է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը, ով բավական հայտնի է Հայաստանում իր հակահայկական ու պրոադրբեջանական դիրքորոշմամբ ու ներգրավված է «Խավիարային դիվանագիտության» զեկույցի մեջ։ Ռոբերտ Ուոլտերը «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցի հեղինակն էր, որը, բարեբախտաբար,  4 ձայնի տարբերությամբ տապալվեց ԵԽԽՎ-ում, գրում է  Panorama.am-ը։

Ուոլտերի գործունեությունը, ինչպես բացահայտել է «Եվրոպական կայունության նախաձեռնությունը», միայն պրոադրբեջանական, պրոթուրքական գործունեությամբ չի սահմանափակվել ԵԽԽՎ-ում, որն ուղղված էր մեղմել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների քննադատությունները, Ադրբեջանի իշխանությունների պաշտպանությանը, ընտրությունների լեգիտիմացիային և այլն։

Ուոլտերը կաշառվել է նաև Մակեդոնիայի նախկին իշխանությունների կողմից։ Բրիտանացի պատգամավորն անգամ պայմանագիր է կնքել մակեդոնացիների հետ 2016թ-ի հոկտեմբերին ու ամսական ստացել 7000 եվրո։ Ուոլտերի այս գործունեության արդյունքը չի սահմանափակվել միայն խորհրդատվական համարվող ԵԽԽՎ զեկույցների վրա ազդելով, այլ ունեցել է իրավական ազդեցություն։

Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներին ընտրում են ԵԽԽՎ պատգամավորները՝ ներկայացված  3 թեկնածուներից։ Պարզվել է, որ Ուոլտերն ազդել է Մակեդոնիայի դատավորի ընտրության վրա ու անցկացրել կառավարության կողմից աջակցություն ունեցող թեկնածուին, որի թեկնածությանը հավանություն չէր տվել ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովը։

Այս բացահայտումը կարևոր նշանակություն կունենա ԵԽԽՎ-ում կոռուպցիան հետաքննող արտաքին մարմնի աշխատանքներում, որի  գործունեությունը երկարացվել է մինչև 2018թ․-ի ապրիլ։

Ուոլտերը ԵԽԽՎ պատգամավոր էր մինչև 2015թ․-ի նոյեմբեր, սակայն նրան կարելի էր տեսնել Ստրասբուրգում մանդատի ավարտից հետո ԵԽԽՎ գրեթե բոլոր նստաշրջանների ժամանակ: Բրիտանացին շարունակում իր լոբբիստական աշխատանքը՝ հույս ունենալով, որ իր անունը չի հայտնվի կոռուպցիայի թիրախում։ Այժմ արդեն Ուոլտերը հետաքննության թիրախում է, որը, հուսանք, կբացահայտնի նաև, թե քանի միլիոն է նա ստացել Ադրբեջանի համար լոբբիստական աշխատանքի համար։

Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ