Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նրանց սխրանքն անմահ է. Արա Բաբլոյանի ուղերձը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ

am en ru
Nrants` skhrank`n anmah e. Ara Babloyani owgherdze Anhayt korats azatamartikneri hishataki orva arht`iv_72055

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ, այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը։ Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում անհայտ կորած ազատամարտիկների, զինվորների ու սպաների անմահ հիշատակի առջեւ:

Իմ զորակցությունն եմ հայտնում եւ մխիթարանքի խոսք եմ ուղղում նրանց հարազատներին ու մերձավորներին:

Ճեղքված ռազմաճակատներում մղվող ճակատագրական մարտերում անհայտ կորած մարտիկները դարձան հավաքական սխրանքի խորհրդանիշներ: Հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելիս նրանք գիտակցված կերպով անչափ թանկ գին վճարեցին, բայց փոխարենը սերունդներին ազատ ու պաշտպանված հայրենիք ավանդեցին: Նրանց սխրանքն անմահ է եւ ապրում է բոլորիս սրտերում:

 
 



Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը մեզ համար միայն թանկ հիշողությունների ու անդառնալի կորստի ցավը կրկին վերապրելու օր չէ: Այն նաեւ Հայաստանի ու Հայկական բանակի հետագա հզորացման համար յուրաքանչյուրիս ունեցած պարտքի մասին հիշելու օր է: Եվ այդ պարտքի անշահախնդիր կատարումն է իրական հարգանքն անհայտ կորած ազատամարտիկների ու հայրենիքի համար նահատակվածների պայծառ հիշատակի հանդեպ:

Հավերժ փառք նրանց»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ