Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Նռնօրհնեք. Նռան նշանակությունը հայ եկեղեցում և մշակույթի մեջ

am
Nrhnorhnek`. Nrhan nshanakowt`yowne hay ekeghets`owm ew mshakowyt`i mej_38013

2014 թ.-ից սկսյալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Հայոց Եկեղեցում հաստատվեց նռնօրհնեքի արարողությունը, որը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ին, ժ. 00.30-ին՝ Ամանորի գիշերը՝ Գոհաբանական աղոթքից հետո բոլոր եկեղեցիներում: Նռնօրհնեքով է ավարտվում հին տարին և սկսվում նորը: Նռնօրհնեքի արարողությունը հանդիսապետում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայկական մշակույթում նռան մասին վկայություններ կան դեռևս վաղ ժամանակներից, հատկապես եկեղեցական ճարտարապետության և որմնանկարչության մեջ: Ինչպես խաղողը, նուռը ևս 5-րդ դարից իսկ պատկերված է մեր եկեղեցիների զարդաքանդակներում՝ լինելով եկեղեցական ծիսակարգի կարևոր բաղադրատարր: Նուռն իր կլոր տեսքով խորհրդանշում է երկրագունդը, իսկ կարմի գույնը Քրիստոսի արյունն է՝ թափված մարդկության փրկության համար:

Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդանշում է   Քրիստոսի թափած արյունը: Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ:

 

Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի և մանրանկարչության մեջ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ