Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Նյու Յորքում կհանդիպեն Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը

am
Nyow York`owm khandipen  Zohrab Mnats`akanyane ew  MAK-i glkhavor k`artowghare_78219

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետԱյս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավարությամբ ՀՀ պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք, որի կազմում է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը: Այն ներկայացնում է կայուն զարգացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերն ու Հայաստանի փորձը: Սա լավ հնարավորություն է երկրի համար ինքնուրույն գնահատելու կայուն զարգացման նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը»,- ասաց Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝  Հայաստանի արտգործնախարարն այսօր որպես հիմնական բանախոս հանդես կգա «Աղետների ռիսկայնության նվազեցման ոլորտում ներդրումները որպես կայուն և դիմացկուն հասարակության ամրապնդման միջոց» խորագրով համաժողովին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ