Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

ՕԵԿ նախագահ Ա. Բաղդա­սարյանի որդին բանակում չի ծառայել. թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո նրան զորակոչից ազատել են.«Ժողովուրդ»

am
OEK nakhagah A. Baghdasaryani ordin banakowm ch`i tsarhayel. t`eknatsowakan t`ez pashtpanelowts` heto nran zorakoch`its` azatel en.<<Zhoghovowrd>>_85143

««Ժողովուրդ» օրաթերթը նախկինում տեղեկացրել էր, որ թավշյա հեղափոխու­թյունից հետո վեր են հանվում նախկին պաշտոնյաների և պատգամավորների զավակների զորակոչի փաստաթղթերը, պարզելու՝ արդյոք նրանք օրինական հիմքերով են ազատվել պարտադիր զին­վորական ծառայությունից, թե այնուամե­նայնիվ փաստաթղթեր են կեղծվել: Մեկ երևույթ՝ կապված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդինե­րի անվան հետ, արդեն բացահայտվել է. հարուցվել է քրեական գործ Տիգրան և Տրդատ Խաչատրյանների դեմ՝ փաս­տաթղթեր կեղծելով ժամկետային զինծառայությունից խուսափելու համար: Նրանցից մեկը՝ Տրդատը, նույնիսկ բաց նամակ է հղել՝ ասելով, թե պատրաստ է ծառայել բանակում: Սակայն գաղտնիք չէ, որ Սուրիկ Խաչատրյանի որդիները միակը չեն: 

Բանակում չի ծառայել, օրի­նակ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդա­սարյանի որդին՝ բնականաբար ուսման տարկետման անվան տակ, հետո արդեն թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո նրան զորակոչից ազատել են:

 
 

Հետաքրքիր է՝ նոր կառավարությունը վեր կհանի՞ նաև Բաղդասարյանի որդու փաս­տաթղթերը՝ պարզելու, թե նա ինչպես է տարկետում ստացել: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար կհիշեցնի, թե որ պաշտոնյաների որդիները չեն ծառայել բանակում և ինչու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ