Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ. Գագիկ Սուրենյան

am ru
Odi jermastichani p`op`okhowt`yowne erkrasharzhi nakhanshan ch`e. Gagik Sowrenyan_34335

Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դեկտեմբերին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +15․․․+16 աստիճանի, սակայն երկրաշարժ չի եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

 Սուրենյանը մասնավորապես նշել է. «Ի պատասխան առանձին հարցումների՝ հայտնում ենք, որ 1988թ դեկտեմբերի 7-ին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +16, Իջևանում +19, Կապանում +21, աստիճանի։ Բայց դա կապ չունի երկրաշարժի հետ, պարզապես համընկել է։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ ձմռանը երբ եղանակը տաքանում է, մարդկանց մեջ առաջանում է մտավախություն, որ երկրաշարժ կլինի։ Օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ