Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ողջունում եմ ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը, կոչ անում առաջնահերթություն տալ երկխոսությանը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

am
Oghjownowm em tsavalvogh iradardzowt`yownneri khaghagh bnowyt`e, koch` anowm arhajnahert`owt`yown tal erkkhosowt`yane. MAK-i glkhavor k`artowghar_56807

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ուշադիր հետեւում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը եւ ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ինչպես հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակը. «Հայաստանի համար կարեւոր այս պահին Գլխավոր քարտուղարը կոչ է անում հետագայում եւս հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության եւ մարդու իրավունքների,

ինչպես նաեւ Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման նկատմամբ։ Օգտվելով առիթից Գլխավոր քարտուղարը կցանկանար միանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, որով երեկ դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին, կոչ անելով՝ կանխել շփման գծում լարվածության հնարավոր աճը եւ ինտենսիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Գուտերեշը ողջունում է ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը եւ կոչ անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել եւ առաջնահերթություն տալ երկխոսությանը»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ