Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Օգոստոսի 12-13-ի գիշերը սպասվում է Պերսեիդների ասուպային հոսք

am en ru
Ogostosi 12-13-i gishere spasvowm e Perseidneri asowpayin hosk`_84963

Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը սպասվում է պերսեիդների ասուպային հոսք: Ասուպային հոսք կարելի է տեսնել օգոստոսի հետևյալ օրերին՝ 11-12, 12-13 և 13-14: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:

Երկիրն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք հայտնի են «աստղաթափ» կամ «աստղային անձրև» անվանումներով։ Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու և սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան՝ թվում է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսևս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ Պերսեիդներ։ Պերսեիդների հետ միաժամանակ երկնքից թափվում են Աքվարիդներ և Կապրիկորնիդներ ասուպները։ Սակայն նրանց հեշտությամբ կարելի է տարբերել։ Պերսեիդները, որպես կանոն, սպիտակ են, Ակվարիդները՝ կապույտ, Կապրիկորնիդները՝ դեղին կամ նարնջագույն։ Այդ գիշերը մեկ ժամում կարելի է դիտել 60-70 ասուպ։ Առատ են նաև դրան նախորդող և հաջորդող գիշերները:

Սովորաբար ասուպային հոսքերը տևում են մեկ շաբաթ կամ նույնիսկ ավելի երկար: Այնպես որ օգոստոսի 12/13-ի գիշերն այդ ասուպային հոսքի առավելագույն փուլն է։

Պերսեիդների ասուպային հոսքի հաջորդ այսպիսի ակտիվությունը կանխատեսվում է 2028թ.-ին։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ