Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Օգտակար կլիներ, եթե ՆԱՏՕ-ն ազդեցիկ ուղերձ հղեր Ադրբեջանին. Փաշինյան

am
Ogtakar kliner, et`e NATO-n azdets`ik owgherdz hgher Adrbejanin. P`ashinyan_77375

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Բրյուսել կատարած այցի արդյունքները, այդ թվում դաշինքի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում օժանդակելու հնարավորությունը:

«Կարծում եմ` Ադրբեջանում վախենում են, որ այնտեղ մարդիկ կարող են հայկական օրինակով ժողովրդավարական փոփոխություններ նախաձեռնել: Շատ օգտակար կլիներ, եթե ՆԱՏՕ-ն հզոր ուղերձ հղեր Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտության լուծման ցանկացած ուժային փորձ միջազգային հանրության կողմից կոշտ արձագանքի կարժանանա », - ասել է վարչապետը:

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը կշարունակի մնալ Ռուսաստանի դաշնակիցը՝  միաժամանակ մասնակցելով ՆԱՏՕ-ի գործընկերային ծրագրերին:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ