Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Որևէ երկիր չի կարող միջամտել հայ-իրանական հարաբերությունների օրակարգին. Արմեն Իսրայելյան

am
Orewe erkir ch`i karogh mijamtel hay-iranakan haraberowt`yownneri orakargin. Armen Israyelyan _92339

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայաստանում հեղափոխությունից հետո մտահոգություններ են հնչում, որ նոր իշխանությունները բավարար չափով ուշադրություն չեն դարձնում հարևան Իրանի հետ երկկողմ հարաբերություններին: Իսկ ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները և Իրանի դեմ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցները, ըստ որոշ փորձագետների, կարող են խոչընդոտել Հայաստանի հետ համագործակցությանը, հատկապես՝ տնտեսական ոլորտում:

Այս խնդիրների վերաբերյալ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը զրուցել է իրանագետ ԱՐՄԵՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ:

-Նախ կխնդրեի գնահատել Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա իրավիճակը: Ըստ Ձեզ՝ Հայաստանում տեղի ուենցած հեղափոխությունը և ԱՄՆ նոր պատժամիջացների կիրառումը Իրանի դեմ ազդեցություն ունեցե՞լ են ՀՀ-Իրան հարաբերություններ վրա:

-Ես վստահաբար կարող եմ ասել, որ ոչ: Բարեբախտաբար, Իրանի և Հայաստանի հարաբերություններում, քաղաքական ու տնտեսական օրակարգում այնպիսի հարցեր են դրված, որոնք կապված չեն որևէ երրորդ երկրի հետ: Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների ավելի քան 25 տարվա պատմության ընթացքում մենք միշտ առաջնորդվել  մեր կառավարությունների ընդգրկված առաջնահերթություններով և օրակարգով, որը պայմանավորված չի եղել երրորդ երկրի առկայությամբ:

Տարբեր հանգամանքներից ելնելով, այդ թվում՝ պատժամիջոցներով, երկու երկրներում առաջացած ֆինանսական կամ իրավական խնդիրներով և այլն, որոշ ծրագրեր արագացվել են կամ պայամանավորվածություններից ուշացել: Սակայն յուրաքանչյուր տարի երկու անգամ Իրանում ու Հայաստանում տեղի է ունենում միջակառավարական համատեղ հանձնաժողովի նիստ, և այդ նիստերի ընթաքում քննարկվում են այն առաջիկա ծրագրերը, որ նախատեսվում են իրականացնել, ինչպես նաև առաջացած խնդիրներն ու դրանց լուծումները:  

Ինչ վերաբերերում է երկկողմ հարաբերությունների վիճակին, նշեմ, որ Հայաստանում տեղի ուենցած հեղափոխությունից հետո բարձր  մակարդակով՝ ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ժամանակ Իրանի նախագահը մեր վարչապետին շնորհավորանքներ է հղել: Այնուհետև տարբեր մակարդակներով շփումներ տեղի են ունցել: Իրանի նախագահի հատուկ բանագնացն է այցելել Հայաստան և հանդիպել վարչապետի հետ, Հայաստանում Իրանի դեսպանն էլ պարբերաբար հանդիպումներ է ունենում մեր կառավարության անդամների ու գերատեսչությունների ղեկավարների հետ: Այս ձևաչափերով քննարկվել են առկա հարցերը և փորձ է կատարվել նորովի մոտենալ այն ծրագրերին, որոնք կան երկկողմ հարաբերություններում:

-Վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, թե հայաստանցի այն գործարարները, ովքեր մտադիր են բիզնես գործարքներ իրականացնել Իրանի հետ, պետք է խորհրդակցեն ԱՄՆ դեսպանության հետ: Որոշ վերլուծաբաններ սա որակեցին որպես միջամտություն երկու երկրների հարաբերություններին: Դուք տեսնո՞ւմ եք արդյոք միջամտության խնդիր:

-Այդ հայտարարության վերաբերյալ պարզաբանումներում ասվում էր, որ դեպսնատունը նման առաջարկ է անում, որպեսզի հայ գործարարները խնդիրներ չունենան հակաիրանական պատժամիջոցների հետևանքով: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ հայ գործարարները պետք է իրենց գործողությունները առաջին հերթին իրականացնեն մեր գերատեսչությունների միջոցով:

Ես չեմ կարող ասել, թե այդ հայտարարությունն ինչ կոնտեքստում է արվել, ինչ միջավայրում, որովհետև դա շատ կարևոր է: Ուղիղ հայտարարություն անել Հայաստանի ու Իրանի հարաբերություններ վերաբերյալ կամ ինչ-որ երկրորդական հարցից բխող և այլ քննարկման շրջանակներում անդրադարձը տարբեր նշանակություններ ունեն:

ԱՄՆ դեսպանի այս հայտարարությունը իրանական կողմում էլ արձագանք չունեցավ: Ամեն դեպքում ես կարծում եմ՝ որևէ երկիր չի կարող միջամտել հայ-իրանական հարաբերությունների օրակարգին: Սա մեր երկու երկրների հարաբերություններն են, որը մենք պետք է փորձենք կարգավորել:

Իսկ ինչ վերաբերում է պատժամիջոցների խնդրին, պետք է հստակ նշենք, որ Հայաստանը մշտապես հետևել է միջազգային այն բոլոր պարտավորություններին, որ ստանձնել է, ու եթե ինչ-որ ժամանակ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, և Հայաստանը պարտավոր է եղել հետևել դրանց: Միացյալ նահանգների դեսպանի հայատարարությունը ես կցանկանայի այս համատեքստում դիտարկել, որ ինչպես նախկինում, ներկայումս էլ Հայաստանը չի կատարել քայլեր, որոնք կհակասեն իր ստանձնած միջազգային պարտավորություններին: Բայց դրա հետ մեկտեղ Հայաստանն իր օրակարգն ունի Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար:

Մի շատ կարևոր հարց էլ կա: Մենք միշտ կենտրոնանում ենք Միացյալ Նահանգների պատժամիջոցների վրա, բայց Իրանի առևտրաշրջանառությունն ԱՄՆ-ի հետ այդքան էլ մեծ չի, հետևաբար Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամաբ, մեծ հաշվով, մենք որևէ խնդիր չունենք: Ավելի կարևոր է այն, որ Եվրամիությունն է Իրանի հետ իր տնտեսական հարաբերությունը խորացնում: Այդ մասին բարձր մակարդակով հայտարարություններ են եղել: ԵՄ-ի ամենակարևոր երկրներից մեկը՝ Գերմանիան, Իրանի արտաքին առևրաշրջանառության երկրների ցանկում 5-րդ գործընկերն է: Հայաստանն էլ, ԵՄ-ի հետ ունենալով բարձր մակարդակի տնտեսական  համագործակցություն, և նաև Իրանի տնտեսական ծրագրեր, պետք է օգտվի այդ համագործակցությունից:

-Օրերս Իրանն ու Սիրիան պաշտպանության ոլորտում ստորագրեցին համագործակցության հուշագիր: Ըստ Ձեզ՝ այդ համագործակցությունը կարո՞ղ է ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի և մասնավորապես՝ Հայաստանի վրա:  

-Չեմ կարծում, որովհետև Իրանը փաստացի 2010-11թթ.-ից իր ռազմական, քաղաքական ու տնտեսական աջակցություն է ցուցաբերել Սիրիային: Թեև Իրանը պաշտոնապես հայատարարում է, որ իր զորամիավորումները Սիրիայում տեղակայված չեն, բայց փաստացի Իրանն ունի իր ռազմական ներկայությունն այնտեղ: Հետևաբար, սա գուցե հավելյալ պայմանագրերից մեկն է, որ Իրանին հնարավորություն կտա ամրապնդել իր դիրքերը Սիրայում: Սա ավելի շուտ Իրանի պատասխանն է ԱՄՆ-Իսրայել գործողություններին, որոնք փորձում են սահմանափակել Իրանի ազդեցութունը տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրայում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ