Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ոստիկանության 6-րդ վարչության ու ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում լրատվամիջոցում՝ «Yerevan.today»-ում

am ru
Ostikanowt`yan 6-rd varch`owt`yan ow HK`Ts ashkhatakits`nere khowzarkowt`yown en irakanats`nowm lratvamijots`owm, <<Yerevan.today>>-owm_98679

  Այս պահին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Yerevan.today կայքի խմբագրությունում:

   Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց Yerevan.today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը:

   «Խուզարկությունը շարունակվում է, այս պահին այլ մանրամասներ չեմ կարող փոխանցել»,- ասաց Հակոբյանը՝ խոստանալով խուզարկության ավարտից հետո առավել մանրամասն տեղեկատվություն փոխանցել:

  Նշենք, որ համացանցում խոսվում էր, թե ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությունը առաջինը հրապարակվել է վերոնշյալ կայքում: Հավանաբար խուզարկության պատճառը կայանում է հենց սրանում: Ավելի ուշ կատարվածի վերաբերյալ կներկայացնենք հավելյալ մանրամասներ:

 Ավելի վաղ կայքը հայտարարություն էր տարածել ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի ձայնագրության վերաբերյալ, որում գրված է.

«Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը՝ իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր:

   Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության: Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները:

   Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն: Ուստի խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել: Շնորհակալություն:

  Հ.Գ. Եթե իմացել ենք ձայնագրության մասին, բա՞ ասուլիսի մասին ոնց ենք իմացել Ուշադիր նայեք լուսապատճենին»։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ