Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Ոստիկանությունը և ԱԱԾ-ն ջանք չէին խնայել, որ ժողովրդի հանդիպումը խմբի անդամների հետ ձախողվի. Սասնա Ծռեր

am
Ostikanowt`yowne ew AATs-n jank` ch`ein khnayel, or zhoghovrdi handipowme khmbi andamneri het dzakhoghvi. Sasna Tsrher_97947

Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու ենթաշրջանում տեղի ունեցավ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի առաջին ժողովրդական հանդիպումը:

Մարտունու տարածքում գտնվելու ընթացքում հայտնի դարձավ, որ այդտեղ գրեթե ոչինչ չի փոխվել: Կրթական հաստատությունների և այլ կառույցների ղեկավարները, ինչպես նաև ոստիկանությունը և ԱԱԾ-ն համակարգված կերպով ջանք չէին խնայել, որպեսզի ժողովրդի հանդիպումը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամների հետ ձախողվի:

Չնայած դրան՝ ժողովուրդը չվախեցավ, ճեղքեց այդ պատնեշը և ակտիվորեն մասնակցեց հանդիպմանը: Մտահոգություն հայտնելով այդ փաստի առթիվ՝ նախաձեռնող խումբը հորդորում է Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում՝ հատկապես հեռավոր շրջաններում, նախկին ռեժիմի մնացորդների ազդեցությունը չեզոքացնելու, Ոստիկանության և ԱԱԾ-ի տեղական ստորաբաժանումների սաբոտաժը բացառելու և դրա միջոցով ժողովրդի քաղաքական և քաղաքացիական իրավունքները երաշխավորելու ուղղությամբ:  

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի քարտուղարություն 

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ