Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ոստիկանությունը հաստատում է՝ դիվանատուն ներխուժածների մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված

am
Ostikanowt`yowne hastatowm e, divanatown nerkhowzhatsneri mot haytnabervel e t`mranyowt`i nmanvogh zangvats _76411

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան 

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը երեկ հայտնել էր, որ ըստ Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ դիվանատուն ներխուժած անձանցից ոմանք գտնվել են թմրանյութի ազդեցության ներքո, և ոստիկանությունը նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերել:

Այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկատվության իսկությունը:

«Ոստիկանությունը հաղորդում է ստացել ակցիայի մասնակիցների մոտ թմրանյութի հնարավոր առկայության մասին: Ոստիկանության խումբ է ուղարկվել դեպքի վայր, որտեղ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: Նշանակվել է փորձաքննություն: Այժմ ընթանում է հետաքննություն: Հետաքննության արդյունքում պարզ կդառնա՝ կհարուցվի քրեական գործ, թե ոչ»,- հայտնեցին ոստիկանությունից:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը հետամուտ կլինի թեմայի զարգացումներին ու ընթերցողներին կներկայացնի դեպքի մանրամասները:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ