Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Օտարերկրացիների համար Իրանն ամենահուսալի տնտեսական շուկան է. Զարիֆ

am
Otarerkrats`ineri hamar Irann amenahowsali tntesakan showkan e. Zarif_78623

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպում է ունեցել Իրանում բնակվող օտարերկրյացիների հետ և հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանի հանդեպ    ճնշումներ գործադրելը կարող է բացասական փոփոխություններ առաջացնել շուկայում, սակայն մասնավոր սեկտորը միշտ ցույց է տվել, որ կարող է որոշակի նպատակների  հասնելԶարիֆը նշել է, որ Իրանի օտարերկրացի գործընկերները հասկացել են, որ տնտեսական գործունեության ծավալելու համար Իրանը ամենահուսալի և անվտանգ շուկան  է: Այս մասին տեղեկանում ենք Irna լրատվական գործակալությունից: 

 

Վերջինս ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ի սկզբանե  վերելքներ ու վայէջքներ է ունեցել, Իրանի վրա մեծ ճնշումներ են գործադրել, սակայն Իրանի օրինականությունը և երկրի իշխանությունը կախված են ոչ թե արտաքին ռեսուրսներից, այլ ժողովրդից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ին դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր Իրանի և վեցնյակի միջև 2015 թվականին և ստացել էր պատմական բնորոշումը:

Թրամփը նաև խոստացել էր Իրանի հանդեպ կրկին պատժամիջոցներ կիրառել, որոնց արդյունքում եվրոպական ընկերությունները հավելյալ դժվարություններ կունենան Իրանի հետ գործարքներում:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ