Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ովքե՞ր են գաղտնալսել ԱԱԾ-ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը. տեղեկատվական անվտանգության մասնագետ

am
Ovk`e?r en gaghtnalsel AATs-HK`Ts ghekavarneri herhakhosazrowyts`e. teghekatvakan anvtangowt`yan masnaget_96591

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մի քանի վարկածներ այսօր համացանցում հայտնված ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի մասին.

«ա. Սովորաբար չինովնիկները բաց կապով չեն խոսում։ Հայաստանում հիմնականում Վայրերով են խոսում։ Եթե բաց կապով են խոսել (հավանականությունը շատ փոքր է, բայց կարող էր լինել), ապա դա սխալ որոշում է եղել էն գլխից։ 

Էս դեպքում գաղտնալսումը, զուտ տեսականորեն, կարող էր արվել բջջային օպերատորի մակարդակով։ Կամ ԱԱԾ գաղտնալսման բաժնից ներքին դավաճանի կողմից։ Կամ այլընտրանքային անվտանգությունից. ես դեռ շուտվանից էի լսել, որ օլիգարխները նման տեխնիկա և մասնագետներ ունեին։ 

բ. Եթե խոսակցությունը եղել է Վայբեր, Վոթզապ կամ նման մեսենջերով, ապա անմիջական գաղտնալսումը հնարավոր չէր։ Ամենայն հավանականությամբ, հեռախոսի մեջ տեղադրվել է հատուկ լրտեսական ծրագիր։ Ոնց հասկանում եմ, Խաչատրյանի։ 
Նման ծրագրեր ու հնարավորություններ ունեն մի շարք երկրների հատուկ ծառայությունները։ Օրինակ, ԱՄՆ, Ռուսաստան։ Ադրբեջանը ինքնուրույն չի կարող արտադրել, սակայն գնում է միջազգային շուկայից, ինչի ապացույցները կան։ (Ամենակասկածելին, իմ համար, եթե էս վարկածն ենք ընդունում, դա ՌԴ ՖՍԲ կամ ԳՌՈւն են)։

Բացի դրանից, նման ծրագիր կարող էր գնվել սև շուկայում և սմարթֆոնի մեջ տեղադրվել մոտիկ մարդու կողմից, ում համար հեռախոսը ֆիզիկապես հասանելի է գոնե մի երկու րոպեով։

գ. Իմ կարծիքով, վերնախավի հեռախոսների պաշտպանության հարցը Հայաստանում վերին բառադիության ոլոլորտում ա գտնվում։ Օրինակ, Նիկոլը իր հեռախոսով, առնվազն, Մոսկվա գնացել էր։ Չեմ կարծում, որ իրեն հատուկ թրեյնինգ են արել, թե ոնց վարվել հեռախոսի հետ։ Ու շատ մեծ հավանականություն կա, որ նույնիսկ Նիկոլի հեռախոսն ա լոմած։ Հուսամ, սխալվում եմ», - գրել է նա։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ